A
A
Ոստիկանները շրջափակել են կասկածյալի տունը (տեսանյութ)
Ֆրանսիական Թուլուզ քաղաքի ոստիկանությունը շրջապատել է այն տունը, որտեղ ենթադրաբար գտնվում է մարդասպանը։ Նա կասկածվում է մարտի 19-ին, անկանոն կրակահերթով հրեական դպրոցում չորս հոգու, այդ թվում երեք երեխայի սպանելու մեջ։
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Կլոդ Գեան, հայտնել է լրագրողներին, թե կասկածյալն արդեն խոստովանել է, որ «Ալ Քաիդայի» անդամ է ու մեղադրում է Ֆրանսիային՝ Աֆղանստանում հանցավոր քաղաքականություն վարելու համար։
Օպերացիայի ժամանակ արդեն երեք ոստիկաններ վիրավորվել են, -հայտնել է նախարարը՝ ավելացնելով, որ հանցագործի եղբայրն արդեն ձերբակալված է։
Ոստիկանությունը դեպքի վայր է բերել 24 -ամյա կասկածյալի մորը, որպեսզի վերջինս օգնությամբ կարողանա բանակցել «ահաբեկչի» հետ։
Այս մասին հայտնում է BBC-ն։