Թումանյանին հիշեց (տեսանյութ)
Պետք է մտավորականությունը մասնակից դառնա քաղաքական գործընթացներին, թե ոչ, այսօր այս հարցին փորձեցին պատասխանել երգարվեստի ներկայացուցիչները «Հայելի» ակումբում։
Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանին այս թեման ակամայից ստիպեց հիշել մեծ գրող Հովհաննես Թումանյանի խոսքերը. «Մեր ազգն ինչ տեսակի ինտելիգենցիա ունի. օտար և խորթ իր ժողովրդի համար, այսքան չնչին ու ապիկար ու այսքան անխիղճ ու անամոթ: Թումանյանն ասել է այդ՝ 100 տարի առաջ և ոչինչ չի փոխվել»
Քննարկմանը ներկա ջազմեն Արմեն Թութունջյանին այլ կարծիք ունի. «Գիտեմ մի բան. ինչ իշխանություն էլ լինի, ով էլ լինի, ինչ էլ լինի, միևնույն է մտավորականները գրկաբաց չեն ընդունելու, որովհետև դա դարերից է գալիս»։
Արվեստագետները, սակայն, միկարծիք էին, որ մտավորականներին չպետք է առանձնացնել հասարակությունից, և որ մտավորականը նույն քաղաքացին է: Իսկ ահա նրանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին իրենց կարծիքով արվեստագետի խնդիրն է: