A
A
Կաթողիկոսը հոգեհանգստի կարգ արեց Պատրիարքի համար
Մարտի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն նորոգ հանգուցյալ Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Շենուդա Գ Պատրիարքի համար:
Նորին Սրբությունն ընդգծեց հանգուցյալ Պապի` որպես քրիստոնեական միասնության և միջկրոնական համերաշխության ջատագովի նշանակալից ներդրումը միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններում, գործուն մասնակցությունը Էկումենիկ երկխոսություններում:
Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից վերստին ցավակցություն հայտնեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցուն և Եգիպտոսի իշխանություններին: