A
A
Ծածկած շուկայի սանհանգույցն ավելի կարեւո՞ր է, քան տանիքը (տեսանյութ)
Այսօր կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Մշակույթի նախարարից հետաքրքրվեց, թե ինչ նախագծով է իրականացվում Ծածկած շուկայի շինարարությունը, ինչպես քաղաքացին կարող է ծանոթանալ դրան։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մի քիչ վրդովված կրկնեց, թե ինքն արդեն ասել է՝ նախագիծ չկա։ Նա նաեւ մեղադրեց, որ ինչու մարդկանց չի հետաքրքրում շուկայի սանիտարահիգենիկ վիճակը։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին շինարարական աշխատանքների արդյունքում քանդվել է պետության կողմից հուշարձանների ցանկում ընդգրկված «Ծածկած շուկայի» բետոնածածկ տանիքի մեկ երրորդը, իսկ կառույցի հետնապատին լուրջ վնասներ են հասցվել:
Նախարարի ամբողջական պատասխանը՝ տեսանյութում։