Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրքերը կուղեւորվեն մարզեր

Մշակույթ
74e0e833e849a11238c28b01ee4167a7

Գրքեր` սահմանամերձ համայնքային գրադարաններին

ՀՀ մշակույթի նախարարությունը Ֆլեշմոբ դիվիզիայի հետ միասին, Գիրք նվիրելու օրվան ընդառաջ /փետրվարի 16-18-ը/, իրականացրել է «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարքը:

Ակցիայի արդյունքում մշակութային կազմակերպությունների կողմից հավաքված գրքերը, ինչպես նաև այդ շրջանակներում անհատների արված նվիրատվություններն ու ՀՀ մշակույթի նախարարության կողմից պետական պատվերով հրատարակված գրականությունից հատկացումները` ընդհանուրը 13562 անուն գիրք, բաշխվել է հանրապետության 9 /ՀՀ Արագածոտնի, ՀՀ Արարատի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Լոռու, ՀՀ Շիրակի, ՀՀ Սյունիքի, ՀՀ Վայոց ձորի, ՀՀ Տավուշի/ մարզերի սահմանամերձ 28 գրադարաններին:

Եվ ս. թ. մարտի 23-ին` ժամը 10:00-ին, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մոտից գրքերով մեքենաները կուղևորվեն դեպի նշյալ մարզերի համայնքային գրադարաններ: