Վրաստանի դեսպանը ԱԺ էր գնացել
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին եւ դեսպանատան գլխավոր խորհրդական Գեորգի Սագանելիձեին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը, տեւական ընդմիջումից հետո աշխատանքները վերսկսած ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ծանոթացրեց նախընտրական շրջանի քաղաքական մթնոլորտին, ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցություններին ու միավորումներին: Պարոն Շարմազանովի խոսքով` իշխանությունները վճռական են տրամադրված` անցկացնելու բարձր մակարդակի ընտրություններ` շատ լավ գիտակցելով, որ դա է լինելու ժողովրդավարության ամրապնդման ու երկրի համակողմանի զարգացման իրատեսական ճանապարհը: Նա հավաստիացրեց, որ կարեւորագույն խնդիրներն են լինելու ժողովրդի օրինական կամքին հետեւելն ու դեմոկրատական ընտրությունների միջոցով պետական ու ազգային նպատակների շուրջը հասարակությանը համախմբելը:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն