Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նյու Յորքում Հայաստանի հարցն է քննարկվել

Պաշտոնական
b37459215e17b05e9f89ef13fdcfacb7

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պետի պաշտոնակատար Դմիտրի Տիտովի և նույն դեպարտամենտի քաղաքականության և ծրագրավորման վարչության պաշտոնատարների հետ համատեղ աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության, ինչպես նաև հումանիտար ականզերծման կարողությունների զարգացման և այդ ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նյու Յորք կատարած այցի շրջանակներում Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: