Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրամատակարարումը վերականգնվել է

Հասարակություն
e2e4d0ac26c96016e2c0fc3f7da5c86e

'Երևան Ջուր' ՓԲԸ 'Արևմուտք' շահագործման տնօրինության 'Զեյթուն' տեղամասի մասնագետները մարտի 23-ին ավարտեցին "Կաթնաղբյուր-Երևան" մայրուղային թիվ 2 և 3 ջրատարների տարանջատման աշխատանքները:

Արդեն ժամը 14.00-ին վերականգնվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մյասնիկյան պող. և Կամարակ թաղամասի, Ուլնեցի փող. 1-ին, 2-րդ, 3-րդ փակուղիների և 1, 2, 70/1, 72, 74, 76, Մ.Ավետիսյան 4-րդ փող. 2, 4, 6, 8, ներառյալ կոտորակները, Դրոյի փող. 1-15, Էմինեսկու փող. 1, 2, Դ.Անհաղթի փող. 10,12,14,16,18, Գոգոլի փող. 3, 5, 5/1, 7, 9 և 1-90 առանձնատների, Ռայնիսի փող. 1-19, ներառյալ կոտորակները և 1-30 առանձնատների, Նորաշխարհյան փող. 1-30 առանձնատների, Լեփսիուսի 2-րդ փող. առանձնատների, Գերցեն, Բուսաբանական, Ռուբինյանց, Պ.Սևակ փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Աշխատանքները իրականացվել են շրջանի ջրամատակարարման բաշխիչ ցանցի գոտիավորման ծրագրի շրջանակներում: Մայրուղային ջրատարների տարանջատումը թույլ է տալիս հստակեցնել, թե որ թաղամասին որ ջրատարից է ջուր մատակարարվում և ինչ քանակությամբ։ Այս մասին հայտնում է 'Երևան Ջուր' ՓԲԸ հաղորդակցության բաժինը։