Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ-ում ընդունելություն էր

Պաշտոնական
832532debb1cd073affee8be1b874b19

Այսօր արտաքին գործերի նախարարությունում կազմակերպվել էր Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ՄԱԿ-ի եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

«Յուրաքանչյուր պետության և ժողովրդի կյանքում կան իրադարձություններ և տարեթվեր, որոնք առանձնանում են իրենց խորհրդով և կարևորությամբ:

Մեր ժողովրդի արդի պատմության այդ շրջադարձային տարեթվերի շարքին է դասվում 1992թ. մարտի 2-ը. Այդ օրը Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ:

Դրանով միջազգային ճանաչում էր ստանում 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով ամրագրված հայ ժողովրդի կամքը` կերտելու իր անկախ պետականությունը: ՄԱԿ-ին անդամակցությամբ Հայոց պետության ծննդյան վկայականը ստացավ միջազգային վավերացում»,-ասել է նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան:

Ընդունելության ընթացքում տեղի ունեցավ նաև ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը:

Միջոցառմանը հանդես եկավ Տիգրան Հեքեքյանի ղեկավարած` «Հայաստանի փոքրիկ երգիչներիե երգչախումբը:
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։