Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրապարակը փակ է. ավտոբուսներն են բերվել

Հասարակություն
511b8a60953d7aff0b32ca401f985ca0

Արդեն մի քանի ժամ է արտասովոր իրավիճակ է Հանրապետության հրապարակում; Այստեղ էին բերվել Չինաստանի ՝ Հայաստանին նվիրաբերած ավտոբուսները: Դրանք երթուղի են մտնելու  Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կազմակերպված  արարողությունից հետո

Հանրապետության Հրապարակը երթևեկության համար փակ կլինի մինչև ժամը 12-ը։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ անցկացվելիք միջոցառման կապակցությամբ, ժամը 08.00-ից մինչև ժամը 12.00-ը հրապարակ մտնող ճանապարհները տրանսպորտային միջոցների համար փակ կլինեն: 

Մարտի 24-ին երթուղի դուրս եկած նոր ավտոբուսները ուղևորներին կսպասարկեն անվճար: