A
A
Մեքենան ընկել է հեղեղատարը
Մարտի 23-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ճամփեզրի ջրահեռացման հեղեղատարը, որի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը