Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրեցի աշակերտը` Մակեդոնացու հետքերով

Հասարակություն

Այսօր մեկնարկեց «Մեր Հայրենիք» խորագիտակ մրցույթ-փառատոնի երրորդ փուլը, որին մասնակցում են Գյումրի քաղաքի 7-12 դասարանների 200 դպրոցականները:
152 երեխաները վաղ առավոտյան «ՀԿԵ» ՓԲԸ-ի գնացքով Գյումրիից մեկնեցին Ալավերդիի, Սանահինի և Դսեղի ուղղությամբ: Փառաթոնի եզրափակիչ փուլը կանցնի Հաղպատի հոգևոր մշակութային կենտրոնում:

Հաղթողը հնարավորություն կունենա մեկնել շրջագայության դեպի Հունաստան` Ալեքսանդր Մակեդոնացու հետքերով:
Փառատոնը կազմակերպել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը` «Իմտուր» տուրիսատական գործակալության, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի և «Ռոսգոստրախ Արմենիա» ընկերության հետ համատեղ: