Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տանիքը վնասվել է

Հասարակություն
44a9decd7e5496037c27e84cbb74598d

Մարտի 23-ին, ժամը 17.00-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի թիվ 10 դպրոցի տանիքն ուժեղ քամու հետևանքով վնասվել է և առկա է կառուցատարրերի անկման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը և Վաղարշապատից 5 հրշեջ-փրկարար:

Հրշեջ-փրկարարների ուժերով տանիքի` մոտ 150 քմ մակերեսով վտանգավոր հատվածն ապամոնտաժվել է:

Հրդեհ ենթակայանում

Մարտի 23-ին, ժամը 21.56-ին հրդեհ է բռնկվել Երևանի Այվազովսկու 4/5 հասցեում գտնվող «ՍՍՕ» ընկերության տարածքում տեղակայված էլեկտրական ենթակայանում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.46-ին, մարվել` 22.49-ին:
Ենթակայանում այրվել է երկու տրանսֆորմատոր:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 23-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Արարատի մարզի Արաքսավան գյուղի մոտ այրվել է մոտ 30 հա խոտ և եղեգնուտ, Մասիս քաղաքում` 1 հա, Մրգավետ գյուղի գերեզմանատան մոտ` 4000 քմ բուսածածկ տարածք:
Լոռու մարզում` Վանաձորի «Կոնգո» թաղամասին հարակից գերեզմանատանն այրվել է 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին` 1 հա խաղողի այգի, Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհին` 5 հա խոտածածկ տարածք և 1 հա խաղողի այգի, Երևան-Երասխ ավտոճա¬նա¬պարհին` 3000 քմ խոտ:
Երևանի Շիրակի և Արշակունյաց փողոցների խաչմերուկի մոտ այրվել է 3000 քմ, Խաղաղ Դոնի փողոցում` 3000 քմ, Արտաշիսյան փողոցում գտնվող թիվ 3 մանկական հիվանդանոցի մոտ` 4000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։