Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծրունու գործով դատը հետաձգվեց

Հասարակություն
a4e1b54b722a9df304f700ec12bd6635

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու գործով դատական նիստը հետաձգվել է մինչեւ ապրիլի 18-ը։
Ըստ hra.am-ի՝ դատախազը պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր ներկայացել: Դատավորը ստիպված եղավ նիստը ընդմիջել, որպեսզի պարզի դատախազի չներկայանալու պատճառները: Իսկ ընդմիջումից հետո հայտարարեց, որ առանց դատախազի նիստը չի կարող կայանալ:

Հիշեցնենք, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը մարտի 6-ին նորից սկսեց քննել ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու գործը, քանի որ 2011 թ. դեկտեմբերին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել էր Արծրունու փաստաբանի բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ, ու գործը հետ էր ուղարկել առաջին ատյանի դատարան:

Արդեն 17 տարի անազատության մեջ գտնվող Արծրունին մեղադրվել է երկու տարբեր սպանություններ դրդելու մեջ։ 2011 թ. ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո այս հանցագործության համար նախատեսվում է 15 տարի ազատազրկում և ոչ ցմահ դատապարտում, ինչի համար էլ Արծրոնին դիմել է դատարան իր գործի վերանայման պահանջով։