Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը անձնագրեր տրամադրո՞ւմ է

Հասարակություն
c38b35b7b1ad5b8339fea47b0addf35b

Ինչո՞ւ ոստիկանության անձնագրային բաժինը քաղաքացիներին անձնագրեր չի տրամադրում: «Ա1+»-ը ստացել էր բողոք, որ Երևանի տարբեր համայնքների անձնագրային բաժիններն իրենց անձնագրեր չեն տրամադրում: Մասնավորապես, չեն կարողանում անձնագիր ստանալ 16 տարին նոր լրացած քաղաքացիները։

«Ա1+»-ը փորձեց ոստիկանությունից պարզել, թե ինչու քաղաքացիները անձնագրեր չեն ստանում:

Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Մուշեղ Կռոյանը «Ա1+»-ին հայտնեց, որ խնդիրը «համակարգիչների մեջ է եղել»:

«Մի՞գուցե անձնագրային բաժին մոտենալու պահին համակարգիչը ինչ -որ պրոբլեմ է ունեցել, կամ ցանցային խնդիր է եղել`ամենաշատը մեկ օրով: Պետք է, որ ժամանակին տված լինեն»,-նշեց պարոն Կռոյանը:

«Ա1+»-ի այն հարցին, կարող է այնպես լինել, որ բոլոր համայնքների կամ մարզերի անձնագրային բաժինների համակարգիչները չաշխատե՞ն , պարոն Կռոյանը պատասխանեց.«Չէ , այդպիսի բան չկա, պետք է, որ ժամանակին տված լինեն»:

Ի դեպ, Նոյեմբերյանի ոստիկանության անձնագրային բաժանմունքի ղեկավար Հայկ Մամյանը «Առավոտ» -ին հայտնել էր, որ հունիսի 1-ից, մտցվելու են նոր տիպի անձնագրեր, եւ այդ պատճառով անձնագրերի եւ վիզաների վարչության համակարգչային բազայում ծրագրային փոփոխություն է կատարվում, և մարտի 26-ից կվերսկսվի քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը: