Մեքենան գետն է ընկել
Փրկարար ծառայության ամփոփագրից
Մարտի 27-ին, ժամը 01.58-ին Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-21011» մակնիշի 06 ՏՕ 201 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` ավտոմեքենայի վարորդ, Ծաղկավան գյուղի բնակիչ, 1948 թ. ծնված Սերոբ Սիմոնյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:
Փլուզում
Մարտի 26-ին, ժամը 12.00-ին Լոռու մարզի Թումանյանի քաղաքապետ Լ. Զավալյանից գրություն է ստացվել, որ նույն քաղաքի 3-րդ փողոցի թիվ 9 շենքը վթարային է, և վտանգ է սպառնում բնակիչներին:
Նույն օրը, ժամը 14.00-ին Չկալովի գյուղապետ Ռ. Շաքարյանից տեղեկություն է ստացվել, որ սողանքի հետևանքով փլուզվել է գյուղի 2-րդ փողոցի թիվ 31 տունը:
Ստեղծված իրավիճակը պարզելու նպատակով Չկալով գյուղ, այնուհետև` Թումանյան քաղաք է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 1961 թ. կառուցված շինությունների (երկհարկանի` Չկալով գյուղում, մեկհարկանի` Թումանյան քաղաքում) հիմնապատերին ճեղքեր են առաջացել են դեռևս 1988 թ. երկրաշարժից հետո: Շինությունների շահագործման տարիների ընթացքում ճեղքերն աստիճանաբար լայնացել են, և ներկայումս առկա է շինությունների փլուզման վտանգ: Չկալով գյուղի նշված տանը բնակվում է 5 անձից բաղկացած ընտանիք, իսկ Թումանյան քաղաքի վթարային շենքում` 2 ընտանիք (7 մարդ):
Քաղաքապետ Լ. Զավալյանին և գյուղապետ Ռ. Շաքարյանին առաջարկվել է վերաբնակեցնել ընտանիքները:
Ստեղծված իրավիճակի մասին տեղյակ է պահվել Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, ում հանձնարարությամբ կստեղծվի հանձնաժողով` տվյալ շինությունների վթարայնության աստիճանները որոշելու և խնդրին լուծում տալու համար:
Դեղորայքային թունավորում
Մարտի 26-ին շտապօգնության ծառայությունից հայտնել են, որ ժամը 19.19-ի սահմաններում դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Իսակովի 81 շենքի 2-րդ բնակարանի բնակչուհի` 1976 թ. ծնված Կարինե Խանամիրյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: