Աշոտյանը արձագանքեց
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է ՄԻՊ զեկույցին։
«Հրապարակվեց ՄԻՊ-ի զեկույցը Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության մասին, որի մի հատվածը նվիրված էր կրթության և գիտության ոլորտներում իրավունքների պաշտպանության խնդիրներին:
Այս խնդիրների մի մասը տարիների ընթացքում լուծվել կամ լուծվում են, ինչի մասին վկայում է զեկույցի "ձեռքբերումներ" բաժինը (իդեպ, այդ ձեռքբերումների շարքը առանց վարանելու և ավելորդ համեստության կարելի է շարունակել):
Ցավոք, մեր համակարգում առկա խնդիրների մյուս մասը դեռևս իրենց վերջնական լուծմանն են սպասում, ինչի համար մեր նախարարության ջանքերը պետք է մեկտեղել հասարակական աջակցության և ներուժի հետ:
ՄԻՊ-ի զեկույցում կրթության ոլորտին անդրադարձը, կարծես, ոչ միայն իրավական է, այլև բովանդակային, և մեզ հետքրքիր էր կարդալ այդ, տվյալ դեպքում, ոչ մասնագիտական կարծիքը: Զեկույցում նշված խնդիրների վերաբերյալ մեր մանրամասն անդրադարձը պատրաստվում է և կներկայացվի հանրությանը մոտ ապագայում»,-ասել է նա։