Արմեն Աշոտյանն ընդդեմ Արտաշես Գեղամյանի (տեսանյութ)
Youtube-ում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երեք երիտասարդ դհոլ են նվագում Արտաշես Գեղամյանի գլխավորած կուսակցության` «Ազգային Միաբանության» շենքի դիմաց:
Տեսանյութը Youtube ներբեռնած անձը ներկայացել է որպես Աշոտյան Արմեն: Երկու հոգի արդեն մեկնաբանություն են թողել տեսանյութի տակ: Նրանցից մեկը գրել է. « Վաաաաաաաաաաաայ մեռնեմ ես ձեր հումորիիիիիիիիիիին: Սպանում եեեեեեեեեեք, հահահա ես չկաաաաաաաաաամ:))))))))))))))»:
Facebook-ում տեսանյութն ավելի ակտիվ է քննարկվում: Սամվել Թեյմուրազյանն օրինակ արձագանքել է այսպես. « Մորթոց ա: Babken-ն ասեց, նոր նկատեցի: Հլա վիդեոն գցողի անունը նայեք....հահահահա»:
Հիշեցնենք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը «Ազգային Միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանին ՚«դատարկ դհոլ» էր անվանել, իսկ հիմա նա ՀՀԿ համամասնական ցուցակում է։