Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կնիքը «ազատ չարձակեք» (տեսանյութ)

Հասարակություն
0df40c6fa721309d10eeaf701d2ea273

«Գաբբնակշին» ընկերության կնիքը պետք է մնա կալանքի տակ». ՀՀ գլխավոր դատախազից այսօր պահանջում էին 8 տարի առաջ փողոցում հայտնված Բուզանդի, Արամի 72-80 եւ Երկմալյան փողոցների 1-3 հասցեների նախկին բնակիչները, որոնք 8 տարի առաջ հայտնվեցին փողոցում։ 2004 թ. բնակիչները պայմանագիր են կնքել «Գաբբնակշինի» հետ՝ իրենց քանդված տների փոխարեն բնակարան ստանալու համար։

Իսկ այժմ ընկերության տնօրենն ու կնիքը կալանքի տակ են։ Ըստ բնակիչների՝ կնիքը կարող է օգտագործվել հետին թվով տեղեկանքներ պատրաստելու համար։
Թեեւ «Գաբբնակշին»-ի տնօրեն Գագիկ Պապոյանը կալանավորված է, սակայն բնակիչները չեն հավատում, որ փոխհատուցում կստանան։

Գաբբնակշինի փոխտնօրեն Սիմոն Աղալարյանը այսօր միայն վստահեցրեց .
«Քննությունը կավարտի, մեղավորը կպատժվի, այս մարդիկ բոլորն էլ կբավարարվեն, չեն կարող չբավարարեն»։

Հիշեցնենք, որ այս շենքերում նույն բնակարանները վաճառվել են միաժամանակ մի քանի գնորդների