Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարգար Օհանյանին՝ ութ տարի՞ (տեսանյութ)

Հասարակություն
b5d3a2b8124fad5a563ce76d883f254e

Դատախազ  Հարություն Հարությունյանը  պահանջեց ութ տարով ազատազրկել Ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանին։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Հարություն Հարությունյանը ներկայացրեց մեղադրական ճառը: Ժամը 15-ից վերսկսվել է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը։

Այսօր իր 35 էջանոց մեղադրական ճառում դատախազը նաեւ ընդգծեց, որ Մարգար Օհանյանը հեղինազրկել է ՀՀ ոստիկանությունը՝ նշելով,որ չի փոխհատուցել պետությանը պատճառած ամբողջական վնասը։

 Մարգար Օհանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի բենզինի յուրացման մեջ։ Թեեւ նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն փոխհատուցել է պետությանը հասցրած վնասի զգալի մասը:

Մեղադրողն այսօր նաեւ հրապարակեց նույն քրեական գործով անցնող մյուս ամբաստանյալների՝ պատժաչափերը: Նա պահանջեց ոստիկանության աշխատակիցներ՝ Ստեփան Կարախանյանին դատապարտել 4 տարվա, Արա Լեւոնյանին՝ 3, Սամվել Մախմուրյանին 2 տարվա պայմանական ազատազրկման։

Իր պաշտպանյալի համար պահանջած պատիժը Մարգար Օհանյանի պաշտպանը գնահատեց չափազանց խիստ:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 17-ին, որի ժամանակ պաշտպանական կողմը հանդես կգա ճառով։


Ի դեպ, այսօր Մարգար Օհանյանը պատրաստակամություն հայտնեց պետությանը վերադարձնել նաեւ նախաքննության մարմնի կողմից նշված, սակայն դեռ չփոխատուցած 9 մլն 721 հազար 60 դրամը։