A
A
Խենթ մարտ
Մարտի 27-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:Որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ձնաբքի պատճառով դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Մեղրիի սարի հատվածը:
Փակ է Սելիմի լեռնանցքը: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։
Իսկ «Ա1+»-ի թղթակիցը հայտնում է, որ ձյան մրրիկի պատճառով դժվարանցելի է նաեւ Վանաձորից Երեւան բերող ճանապարհը։