A
A
«Պագանինի կվարտետ»-ը կհնչի Երեւանում
«Երևանյան Հեռանկարներ» 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը բացելու է իր համերգաշրջանը ապրիլի 3-ին՝ «Աշխարհի լավագույն կամերային խումբ» տիտղոսակիր Տոկիո լարային քառյակի համերգով։
Խումբը նվագում է «Պագանինի կվարտետ» կոչվող Ստրադիվարիուսի գործիքներով, որոնք 19-րդ դարում ձեռք է բերել և նվագել լեգենդար վիրտուոզ Նիկոլո Պագանինին։ Գործիքները (ջութակները՝ 1680 և 1727, ալտը՝ 1731, և թավջութակը՝ 1736 թվականներին ստեղծված) ձեռք են բերվել Ճապոնիայի Նիպոն երաժշտական հիմնադրամի կողմից Վաշինգտոնի Քորքորան արվեստի պատկերասրահից։
Տոկիո լարային քառյակի համերգը տեղի կունենա ապրիլի 3-ին` ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահում։