Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտագաղթող հայերի թիվն ավելացել է

Հասարակություն
354076a3c8fc1e6d994ca6ebf6e05fc0

Վերջին երկու տարիների ընթացքում ավելի քան 11 հազար հայաստանցի է դիմել արեւմտյան զարգացած պետություններին` ապաստան տրամադրելու խնդրանքով։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այդ է փաստում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության վերջին զեկույցը։

Զեկույցի համաձայն` միայն Ֆրանսիայում 2011-ին երկու անգամ ավելի շատ հայ է ապաստան խնդրել, քան նախորդ տարի. «2010-ին Ֆրանսիայի իշխանությունները ստացել են 1800 հայաստանցու դիմում, մեկ տարի անց արդեն` ավելի քան 3600»։


Այս ցուցանիշով հայերը Ֆրանսիայում ապաստան խնդրող տասը ազգությունների մեջ զբաղեցրել են երրորդ հորիզոնականը` 140 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանի ու 70 միլիոն բնակչություն ունեցող Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից հետո։

Ֆրանսիայից բացի, նախորդ տարվա ընթացքում, ապաստան խնդրող հայերի թվի աճ է արձանագրվել նաեւ Ավստրիայում, Գերմանիայում, Լեհաստանում եւ Կանադայում։

Ընդհանուր առմամբ, Եվրոպայում ամենից հաճախ ապաստան խնդրող 40 ազգերի մեջ հայերը զբաղեցրել են 16-րդ հորիզոնականը. 2011-ին Հայաստանից եվրոպական երկրներում ապաստան է խնդրել ավելի քան 6 հազար մարդ, մեկ տարի առաջ` 5 հազար, աճը կազմել է 19 տոկոս։

Եվրոպայում առավել հաճախ ապաստան խնդրող քսան ազգությունների շարքում Հայաստանն առաջինն է` բնակչության փոքր թվով։