Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար Երեւանյան լճի մոտ

Հասարակություն
3c9dfc5eaf5cda4099305c513825ad7f

Մարտի 28-ին, ժամը 03.30-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցում, Երևանյան լճի հարևանությամբ, բախվել է մայթեզրին կայանված «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝ «ՎԱԶ-2107» մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի:

Բախումների հետևանքով «ՎԱԶ-2109»-ի վարորդը, 3 ուղևորները և «ԲԻԴ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Բախվել է գազատար խողովակի հենասյանը

Մարտի 28-ին, ժամը 16.20-ին, «Մերսեդես E-420» մակնիշի ավտոմեքենան Երևանի Միքայելյան փողոցում բախվել է գազատար խողովակի հենասյանը:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երևան-Իջևան ճանապարհին

Մարտի 28-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Կալիբրա» և «ՈւԱԶ-3163» մակնիշի ավտոմեքենաներ:

«Օպել Կալիբրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։