Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մոզրով»-ի մուտքը փակվել է

Հասարակություն
7341e97771019a43c9963049788c8730

Հնարավոր դժբախտ պատահարները կանխելու եւ բացառելու նպատակով
փակվել է «Մոզրով»-ի քարանձավի մուտքը։

Մարտի 12-13-ին ինտերնետային կայքերով ու ԶԼՄ-ներով տեղեկատվություն տարածվեց, թե փլուզվել է «Մոզրով»-ի քարանձավը։

Մասնագիտական խումբն Արփի համայնքում հաշվառված քարանձավի տարածքում հաջորդող օրերին ուսումնասիրություն կատարեց՝ արձանագրվելով, որ քարանձավը չի փլուզվել, սակայն, անդունդի մուտքի հատվածի կամարի եզրից քարեր են թափվել՝ առաջացնելով հատակի սողք:

Մասնագետներն արձանագրեցին նաեւ, որ վնասված չէ քարանձավի հիմնական ծավալը ու քարայրի ամբողջությանը վտանգ չի սպառնում: Սակայն, երկրաբանական ու կլիմայական ազդեցությամբ պայմանավորված խիստ վթարավտանգ է դարձել քարանձավի մուտքի հատվածը։

Նկատի ունենալով մասնագետների երզրակացությունն ու հանգամանքը, որ քարանձավ հաճախ մուտք են գործում նաեւ շարքային քաղաքացիներ, էքստրեմալ տուրիզմի սիրահարներ, ՊՈԱԿ-ի ղեկավարությունը որոշում կայացրեց քարանձավի մուտքը փակել՝ կանխելու եւ բացառելու հնարավոր դժբախտ պատահարները։

Մարտի 22-ին «Պատմշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է քարանձավի մուտքի փակման աշխատանքների իրականացումը։ Ամրացվել եւ եռակցվել են են մուտքը փակող մետղայա թիթեղներն ու բաց հատվածները, որից հետո դրանք ծածկվել են հողի հաստ շերտով։

Այս մասին հայտնում է «Պատմշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական Մարինե Ավանեսյանը։