Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանը հուսով է,որ գումարը տեղ կհասնի

Հասարակություն
95ac09165047c6c9ae89504c1cdc6798

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի հետ, որոնց ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո, որպես հավելյալ աջակցություն պետության կողմից 100 մլն դրամ գումար էր հատկացվել:

Հանդիպման ընթացքում երիտասարդ գիտնականները ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ քննարկել են խորհրդի աշխատակարգը, որի շորւջ նրանք որոշակի անհամաձայնություններ ունեին:

Աշխատակարգը ձևավորվել է գիտնականների առաջարկությամբ, աշխատակարգի համաձայն գիտնականներն իրենք պետք է կատարեն գումարի բաշխումը:

Նախարարն իր խոսքում նշել է. "Ցավալի է, որ երիտասարդ գիտնականները, ովքեր հանրապետության նախագահի առջև ծրագիրն իրականացնելու պատասխանատվություն են ստանձնել, և ստացել այդ վստահությունը, այս պահին ինքնակազմակերպման բավարար մակարդակ չեն կարողանում դրսևորել: Վստահ եմ, որ գումարը տեղ է հասնելու, թե ինչպես, և աշխատանքային որ խմբի կողմից` տեխնիկական խնդիր է",- հանդիպաման ժամանակ ընդգծել է Արմեն Աշոտյանը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդ գիտնականների բոլոր վիճահարույց հարցերը, նախարարի և խորհրդակցության խմբի անդամների միջնորդությամբ կայացվել է վերջնական որոշում աշխատակարգի վերաբերյալ:Նախարարը հույս է հայտնել, որ երիտասարդ գիտնականները ի վիճակի կլինեն արագ տեմպերով կյանքի կոչել երիտասարդ գիտնականների աջակցության և գիտական ներուժի բացահայտման ծրագրերը:

Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։