Կոնֆետ ու դոլար՝ ճանապարհին
Կանադական Օնտարիո գավառի մայրուղիներից մեկի վրա կանադական մեկ և երկու դոլարանոց բազմաթիվ մետաղադրամներ եւ կոնֆետներ են թափված եղել։
Պարզվել է, որ մոտ 3 մլն դոլար տեղափոխող հատուկ բեռնատարը Օնտարիոյի Սադբերի քաղաքից 300 կմ դեպի հյուսիս ընկած ճանապարհահատվածում բախվել է մայթեզրին, որի հետևանքով մետաղադրամները թափվել են, իսկ վարորդն ու էքսպեդիտորը հոսպիտալացվել են, տեղեկացնում է «Վեստի»-ն։
Իսկ այդ պահին կոնֆետ տեղափոխաղ երկու բեռնակցորդ մեքենաներ հանդիպակած անցնելիս չեն կարողացել արգելակել և բախվել են բեռնատարին։ Կոնֆետները նույնպես թափվել և խառնվել են դոլարներին։
Տարածքը, որտեղ տեղի է ունեցել պատահարը, անմիջապես փակվել է, իսկ ոստիկանները սկսել են արագ հավաքել գումարները։ Կոնֆետների ճակատագրի մասին տեղեկատվություն չկա։ Ամենայն հավանականությամբ, դրանք հավաքել են վարորդները։