Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության պատասխանը օմբուդսմենին

Հասարակություն
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՀՀ ոստիկանության 2011 թ. գործունեության վերաբերյալ հրապարակված գնահատականում ՀՀ քաղաքացիների անձնագրերի տրամադրման գործընթացի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ՀՀ ոստիկանության 2011 թվականի գործունեության վերաբերյալ հրապարակված գնահատականում նշվել է, որ հաճախ անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժանումներում անհիմն մերժվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը` հաշվառված չլինելու պատճառաբանությամբ:

Հայտնում ենք մեր անհամաձայնությունը Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականի վերաբերյալ և պարզաբանում հետևյալը`

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված է վարչական պատասխանատվություն առանց հաշվառման բնակվելու համար:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 18-ի թիվ 12-Ն հրամանով հաստատված անձնագրային գործողությունների կարգի պարզաբանումների 14-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն անձնագիր տալու, փոխանակելու գործողությունը մերժվում է, եթե դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում:

Այսինքն, պետական ռեգիստրում հաշվառում վարելը և անձնագրավորումը միմյանց հետ փոխկապակցված իրավաչափ ընթացակարգեր են, որոնց շնորհիվ իրացվում է բնակչության պետական ռեգիստրում օրենքով նախատեված քաղաքացու հաշվառվելու պարտականությունը: