Բացվել է Ռոստրոպովիչի արձանը
Մոսկվայում այսօր՝ մարտի 29-ին, հանդիսավոր արարողությամբ բացվել է հանրահայտ թավջութակահար և դիրիժոր Մստիսլավ Ռոստրոպովիչի արձանը։
Այն տեղադրվել է մաեստրոյի ապրած տան մոտ՝ Բրյուսովի նրբանցքում, որտեղից կոմպոզիտորը ամեն օր գնացել է կոնսերվատորիա։
Քանդակագործը Ալեքսանդր Ռուկավիշնիկովն է։
Արարողության բացմանը ներկա Վլադիմիր Պուտինը, գնահատելով Ռոստրոպովիչին, ասել է, որ նա ոչ միայն մեծ երաժիշտ էր, այլև ականավոր հումանիստ։
Ռոստրոպովիչի այրուն՝ Գալինա Վիշնեվսկայային վարչապետ Պուտինը խոստացել է, որ մոսկովյան իշխանությունները կաջակցեն Մոսկվայի կենտրոնում Ռոստրոպովիչի և Վիշնեվսկայայի մշակութային ժառանգության կենտրոն հիմնելու գաղափարին։
Ճակատագրի հեգնանքով երկու օր առաջ՝ մարտի 27-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Ռոստրոպովիչի աղջկա՝ Օլգայի տան վրա։ Մոսկվայի կենտրոնում գտնվող նրա բնակարանից անհայտ անձինք գողացել են մոտ 2,5 մլն ռուբլու ապրանք։
Այդ պահին Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում ընթացել է Մստիսլավ Ռոստրոպովիչի անվան երրորդ միջազգային փառատոնի բացումը։ Հենց այդ օրը հանրահայտ դիրիժորը կդառնար 85 տարեկան. տեղեկացնում է «Նովոստի»-ին։