Ոստիկանները թեկնածուներին էլ կպաշտպանեն
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ նրան ուղեկցող անձինք հանդիպել են ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ ենթակա բաժինների ղեկավարության ու ծառայողների հետ: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։
«Ընդհանուր առմամբ դրական գնահատելով մարզի ոստիկանների աշխատանքը հանցավորության հակազդման եւ հասարակական կարգի պահպանման ուղղությամբ` ոստիկանության պետը անդրադարձավ խորհրդարանական ընտրությունների շրջանի խնդիրներին` նշելով, որ այդ ընթացքում պատշաճ հասարակական կարգ, ընտրատեղամասերում կարգուկանոն պահպանելու, ինչպես եւ պատգամավորության թեկնածուների եւ ընտրողների իրավունքների պաշտպանության նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը համակարգելու է ոստիկանության ստորաբաժանումների գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի օպերատիվ իրավիճակը, ճշտվեցին խնդիրները, արվեցին գործնական առաջարկություններ:
Հանդիպման ավարտին ոստիկանության Լոռու մարզային վարչության ու բաժինների մի խումբ ծառայողներ ցուցաբերած բարձր արդյունքների համար արժանացան խրախուսանքների