Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթուղային նոր ցանցը պատրաստ է

Հասարակություն
c060d74f7df1d9988a58e93ed0092040

Մինչեւ 2015թ. Երեւանի փոքր կենտրոնով միկրոավտոբուսներ չեն երթեւեկի։ Սա նախատեսում է Երեւանի ներքաղաքային նոր երթուղային ցանցը։

Նախագծով միկրոավտոբուսների երթուղային ցանցը 109-ից պետք է դարձնա 76, իսկ ավտոբուսների երթուղիները 29-ից կհասնեն 68-ի։

Բարեփոխումներից եւ ցանցը ամբողջությամբ գործարկելուց հետո տրանսպորտի եւ կապի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ակնկալում է. «Ավտոբուսներով կսպասարկվի մեր բնակչության մոտավորապես 48 տոկոսը, միկրոավտոբուսներով ընդհամենը 41,1 տոկոսը»

Երեւան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումների նոր երթուղային ցանցի շահագործման հետ կապված մրցույթները կանցկացվեն մայիսի 31-ից մինչեւ նոյեմբեր։ Իսկ նախատեսված 320 ավտոբուսները երթուղի կմտնեն փուլ առ փուլ։

Ի դեպ, այսօրվանից արդեն քաղաքացին կարող է այցելել Երեւանի քաղաքապետարանի կայք-էջ, եւ տեսնել, թե որ երթուղին քաղաքի ո՞ր փողոցներով է անցնում եւ որտեղ է ավարտվում նրա երթուղին։