Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրիկ Ֆիոր. «Չհասցրին հայերեն սովորեցնել»

Մշակույթ
343c6d852b9e852b0e889ea45cd756e7

«Այս անգամ Հայաստան գալով, մեծ փոփոխություններ եմ տեսնում, մեծ դինամիկա եմ տեսնում: Երիտասարդությունը գեղեցկացել է։ Ես հպարտ եմ, որ հայ եմ: Եվ շատ զգացված եմ ջերմ ընդունելությունից»,- «Մեցցո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆրանսիացի հանրահռչակ հայազգի երգիչ Պատրի Ֆիորին:

Պատրիկ Ֆիորին մեծ հանրությանը հայտնի է «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլով: Նա նշեց,որ Բել-ի դերը իր կյանքում ճակատագրական դեր ունեցավ, այն արագընթաց հաջողություն բերեց իրեն: «Մյուզիքլում այս երգը բացահայտեց մեզ որպես անհատ արտիստներ»,- ասաց երգիչը:

Նա հիշեց նախորդ այցերից մեկը։

«Ամենից շատ, որ տպավորվել է նախորդ Հայաստան այցելություններից, մի հայ կնոջ ժպիտ է, որին տեսա մի քաղաքում, որտեղ ամենուր եկեղեցիներ են՝ Էջմիածնում: Սկզբում կարծեցի, որ նա փող է ուզելու, սակայն այլ բան պատահեց: Նա մոտեցավ, մատները հպեց շուրթերիս և ասաց. «Դու լավ մարդ ես»: Ես այդ պահին ապրեցի ու զգացի մի բան, ինչի մասին լսել էի տատիցս»,- ասաց Պատրիկ Ֆիորը:

Նա ասաց, որ հայերեն չգիտի, այն իր համար շատ բարդ է. «Տատիկս և պապիկս շուտ մահացան, որ հասցնեին ինձ հայերեն սովորեցնել»:

«Մի անգամ ծանոթացա Անրի Վերնոյի կենսագրությանը և նրա «Մայրիկ» ֆիլմում մի երաժշտություն լսեցի, որ մտապահեցի: Բառեր գրեցի այդ երաժշտության համար և այն ընդգրկեցի ձայնասկավառակիս մեջ»: Երաժշտության տեքստը երգչի ընտանիքի պատմությունն է, և երգն անվանել է «Հայաստանի լեռներ»:

Վաղը «Մեցցո» ակումբում աշխարհահռչակ երգիչը համերգ կտա: «Սա միայն սկիզբ է նոր ծրագրերի համար», -նշեց նա՝ հավելելով, որ ինքը նորից Հայաստան կգա համերգով. «Գուցե մենակ, գուցե «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլով, չգիտեմ, բայց հաստատ կգամ»: