A
A
Հավասարազոր է կայծակից մահանալուն
ԱՄՆ-ում խաղարկվող «Մեգա Միլիոնս» վիճակախաղի ջեքփոթի չափը հասել է 540 միլիոն դոլարի՝ գրանցելով ջեքփոթի երբևէ կուտակված գումարի համաշխարհային ռեկորդ:
Այդ դեպքում, եթե որևէ մեկ անձ շահի վիճակախաղի ջեքփոթի ամբողջ գումարը, ապա այդ անձին միանվագ կվճարվի 390 միլիոն դոլար: Դաշնային հարկերը վճարելուց հետո շահույթի գումարը կկազմի 293 միլիոն դոլար:
Փորձագետների վկայությամբ, խոշոր չափսերի նման ջեքփոթի դեպքում հնարավոր է, որ այն միաժամանակ շահի մի քանի մարդ:
Դակոտային Վեսլեյան համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ղեկավար Մայք Կատալանոյի համաձայն, կայծակի հարվածից մահանալու հավանականությունը 50 անգամ ավելի բարձր է, քան ջեքփոթը շահելու հնարավորությունը:
Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։