A
A
Զբոսանավն այրվել է
Ֆիլիպինների ափերի մոտ այրվել է Azamara Quest զբոսանավը, որում եղել են ավելի քան 1000 ուղևոր
Հրդեհի հետևանքով վնասվել է նավի շարժիչը։ Ծովի ալիքները, բարեբախտաբար, նավը հասցրել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից դեպի հարավ գտնվող ափերի մոտ։
Հրդեհը ծագել է երեկ երեկոյան և հանգցվել անձնակազմի ուժերով։ Մեկ աշխատակից ստացել է թեթև վնասվածք։ Ուղևորներից ոչ ոք չի տուժել։
Բոլոր ուղևորները մոտորանավակներով ափ են դուրս բերվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։