Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապամոնտաժումը հավանաբար կհետաձգվի

Հասարակություն
128f889f9b7e5dd3e91484ebd2fe45e7

Ցանկացած մարդու սեփականություն ոստիկանությունը պարտավոր է պահպանել,- Մաշտոցի պուրակում հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը։

Ո՞ւմ, անուն ասեք, - հետաքրքրվեցին լրագրողները։ « Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ընկերության»,- եղավ նրա պատասխանը՝ չնշելով, թե ովքեր են կրպակների տերերը։

Պարոն Մելքոնյանը մինչ լրագրողների հարցերին պատասխանելը զրուցեց կրպակները ապամոնտաժել պատրաստվողների ներկայացուցչի՝ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Ապամոնտոժողողները մտավորականեր են եւ հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ՝ Տիգրան Խզմալյանը, Մանվել Սարգսյան, եւ այլն։

Սակայն ապամոնտաժում հավանաբար այսօր չի լինի. նրանք կսպասեն երեք օր մինչեւ լիազոր մարմնից լիարժեք պատասխան ստանալը։ Ոստիկանությունը հայտարարեց, թե իրենք լիազոր մարմին չեն։