Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոֆի Անանը չի գնա Ստամբուլ

Հասարակություն
75fd7b7c1306ed49aee8054ecf42e459

ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանի հետ և հայտնել նրան, որ չի կարող մասնակցել ապրիլի 1-ին Ստամբուլում կազմակերպված «Սիրիայի բարեկամների» երկրորդ համաժողովին, -տեղեկացնում է Reuters գործակալությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Ստամբուլում տեղի կունենա «Սիրիայի բարեկամների» երկրորդ համաժողովը, որին կմասնակցեն ավելի քան 60 երկրների արտաքին գերատեսչության ղեկավարներ։

Օրակարգում Սիրիական ճգնաժամն է։

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Թունիսում, իսկ ահա երրորդ հանդիպումը նախատեսված է Ֆրանսիայում։

Այսօր՝ մարտի 31-ին Սաուդյան Արաբիայից ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուղևորվել է Թուրքիա՝ մասնակցելու ստամբուլյան «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը։

Բացի այդ Քլինթոնը հանդիպելու է Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուի և այլ երկրների արտաքին գերատեսչության ղեկավարների հետ։