Անժամկետ նստացույց Մաշտոցի պուրակում
Մաշտոցի պուրակում «Ամոթ-ամոթ» վանկարկումներ են հնչում։ Ոստիկաններն ու արգելապատնեշները թույլ չեն տալիս Ապամոնտաժող խմբի անդամներին մոտենալ կրպակներին։
Խմբի անդամ Մանվել Սարգսյանը հայտարարեց, որ ոստիկանությունը եթե այս պահին չի հայտարարում, թե իրենց գործողություններն իրավաչափ չեն, ուրեմն համաձայն է իրենց հետ։
Բանակցությունները ոստիկանների հետ շարունակվում են։ Ու նաեւ, ըստ Մանվել Սարգսյանի, ապամոնտաժող խմբերը համալրվելու են։
Հիշեցենք, որ ակտիվիստներին են միացել նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը և Զարուհի Փոստանջյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը։
Քիչ առաջ հայտարարվեց, որ Մաշտոցի պուրակում սկսվում է անժամկետ նստացույց։