Պաշտոնանկ է արել ռազմական ոստիկանապետի՞ն
Պաշտպանության նախարարությունը չի հաստատում եւ ոչ էլ հերքում ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արմեն Սահակյանի պաշտոնանկության լուրը։
ՊՆ մամլո ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը «Ա1+»-ին հայտնեց, որ նման հրաման պետք է ստորագրի Սերժ Սարգսյանը, հետեւաբար Նախագահականը միայն կարող է մեկնաբանել։
Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը, սակայն, չպատասխանեց հեռախոսազանգերին։
Իսկ ըստ լուրերի՝ պաշտոնանկ է արվել նաև Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը,ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հարություն Ոփանյանը:
Իսկ հեռացման պատճառը եղել է ռազմական ոստիկանությունում օրեր առաջ սևանցի զինվորին դաժան ծեծի ենթարկելը:
Ավելացնենք, որ այսօր ՀՀ ՊՆախարարի հրամանով աշխատանքից հեռացվել է նաեւ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը:Այս լուրը ՊՆ ներկայացուցիչը եւս չմեկնաբանեց։