Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ Բյուրոյի անդամը հանդիպել է Նախագահին

Պաշտոնական
992a6aab96eaf8c25b790238ef0b4699

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին եւ սփյուռքահայ մի խումբ բարերարների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Քաշաթաղի շրջանի զարգացման հիմնախնդիրներին, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ բնակարանաշինության ոլորտներին:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ուղղությամբ համայն հայության ջանքերը՝ այն համարելով նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամլո ծառայությունը: