ԿԳՆ-ը աշխատանքի հրավեր է տարածել
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ Բոլոնիայի Քարտուղարությունում ընդգրկվելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել այն անձիք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, կազմակերպչական հմտություններ (սեմինարների, համաժողովների և այլ միջոցառումների կազմակերպում և համակարգում), գործարար նամակագրության հմտություններ, արդյունավետ թիմային աշխատանքի և միջանձնային հաղորդակցման հմտություններ, տեղեկացված են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի բարեփոխումներին:
Անգլերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացությունը պարտադիր է:
Ինքնակենսագրությունը (Europass CV) անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2012 թվականի ապրիլի 15-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, [email protected] էլեկտրոնային հասցեով:
Փաստաթղթերի հիման վրա նախնական ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: