Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավունքը վերականգնեցին ընտրությունների շեմին

Հասարակություն
2ad88a3eda62bbe554d78eaad9deeaae

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ գյուղում և Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասում բնակվող 20 ընտանիքներ ստացել են իրենց հողամասերի նկատմամբ հիմքերի վերականգնման իրավունք: Սույն որոշումները բնակիչներին է հանձնել անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով շնորհավորելով ներկաներին, նկատել է, որ երկարամյա այս խնդիրը փուլ առ փուլ լուծում է ստանում:

Նկատենք, որ Երևանի Չարբախ թաղամասի և Հաղթանակ գյուղի տարածքում դեռևս 1990-ական թվականներին հողատարածքներ են հատկացվել բազմաթիվ ընտանիքների: 2005թ.-ից մինչ օրս հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու և հողամասերի հատակագծեր թողարկելու համար հարցին լուծում է տրվել միայն առանձին դեպքերում:

Քաղաքապետը վստահեցրել է, որ լուծում են ստանալու ոչ միայն Հաղթանակ գյուղի այլև մնացած բոլոր մասնավոր տնատիրությունների բնակիչների խնդիրները.

"Համոզված եղեք, որ քաղաքապետարանը միշտ բնակիչների կողքին է: Վստահեցնում եմ, որ հուզող բոլոր հարցերին մենք ժամանակի ընթացքում հաստատ լուծումներ ենք տալու",- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: