Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պնդում է, որ գործել է թուրքերի դեմ

Հասարակություն
3a0c02f456edf6c85a92efd96ec67ce1

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Կարեն Մեհրաբյանի, Աշոտ Չտրկյանի, Կարեն Պետրոսյանի, Ռոմիկ Մաթեւոսյանի, Արթուր եւ Դավիթ Ավետիքյան եղբայրների գործով պաշտպանական ճառերի ունկնդրումը:

Այս աղմկահարույց գործը կապված է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից Թուրքիա աշխատանքի մեկնող հայերի հավաքագրմանը: Դավաճանության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանը հայտարարեց, որ եթե անգամ իր ոտքերն ու ձեռքերը կտրեն, միեւնույն է, ինքն անմեղ է: Նա ասաց, որ Թուրքիայում զբաղվել է ինքնագործունեությամբ, ըստ էության գործել թուրքերի դեմ եւ իր մեղավորությունն այն է եղել, որ հասկանալով շատուշատ բաներ, չի համագործակցել ՀՀ ազգային անվտանգության մարմինների հետ:

Մանրամասներն այստեղ