Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերելակը ընկել է ցած

Հասարակություն
284953ea2ae7738507a76f55ee326fd5

Երեկ Երևանի Դավիթ Անհաղթի 8-րդ շենքում պոկվել է վերելակի մետաղաճոպանը, եւ վերելակն ընկել է ցած:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Տեղում պարզվել է, որ «Շեն Դեկոր» խանութի բեռնատար վերելակով շինարարական լաստաններ բարձրացնելիս պատվանդանի դուրս մնացած հատվածը հպվել է վերելակի մուտքի վերին շրջանակին: Դրա հետևանքով լաստանը շրջվել է աշխատակից` 1986 թ. ծնված Տիգրան Աջոյանի ոտքին:

Ժամը 16.11-ին փրկարարները սրունքի կոտրվածք ստացած Տ. Աջոյանին դուրս են բերել վերելակից: Տուժածը տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։