Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրահանգ. Աղանդավորության դեմ՝ լայն թափով

Հասարակություն
17702f6824c168c61ac6669a03ce883c

Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, տեղի է ունեցել թեմի քահանայից դասի ժողով:

Քննարկվել են վարչական, հովվական, կազմակերպչական, կարգապահական, ծիսական և մի շարք այլ հարցեր: Մասնավորապես` կազմվել է Շուշիի ազատագրման քսանամյակի առիթով Արցախի թեմի տոնական միջացառումների ծրագիրը, թեմակալ առաջնորդի կողմից հոգևոր հովիվներին հրահանգվել է կազմել իրենց ենթակայության ներքո համայնքներում եղած սրբավայրերի ու պատմամշակութային կոթողների սպառիչ տեղեկատվական պատկերը, ներկայացնել դրանց վերականգնման ու խնամքի հնարավոր ուղիների վերաբերյալ առաջարկներ: Հրահանգվել է նաև առավել լայն թափ հաղորդել քարոզչական առաքելությանը և աղանդավորության դեմ պայքարին:

Ժողովի առանցքային թեմաներից մեկը Եկեղեցի-բանակ համագործակցության շարունակական սերտացումն էր: Պարգև Սրբազանը Արցախի թեմի հոգևորականներին հորդորել է ցանկացած կերպ աջակցել ՊԲ հոգևոր սպասավորներին, նպաստել բանակում հոգևոր-բարոյական արժեհամակարգի ամրապնդմանն ու զարգացմանը: Արցախի ՊԲ հոգևոր սպասավորների պատասխանատու Սամվել սարկավագ Մկրտչյանը ժողովականներին տեղեկացրել է, որ ծրագրվում է Ավագ շաբաթվա արարողություններին ներգրավել նաև զինվորներին, մասնավորապես` ապրիլի 5-ին` Ավագ հինգշաբթի օրը, ՊԲ զորամասերի մի շարք զինվորներ մոտակա բնակավայրերի եկեղեցիներում կմասնակցեն Ոտնլվայի արարողությանը: