A
A
Տեր Շմավոն քահանան մեղքեր է արձանագրում
Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանն այսօր մեղադրեց «Համագործակցություն հանուն Ժողովրդավարության» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանին իր նախնիներին չնմանվելու համար։ Պարոն Դանիելյանը համաձայն չէր հոգեւորականի այն դիտողության հետ, որ ամեն գնով պետք է խանգարել Հայաստանում կրոնական այլ կազմակերպությունները գործունեությանը։ Ներկայացնում ենք մեկ հատված նրանց «փոխհրաձգությունից».
Տ. Շմավոն քահանա-Դուք ո՞ր եկեղեցու հետեւորդ եք։
Ստեփան Դանիելյան-Հայ Առաքելական եկեղեցու, իմ նախնիների մեջ բազում կաթողիկոսներ կան, տասնյակներ։
Տ. Շմավոն քահանա-.-Դա ձեր մեղքը խորացնում է, քանի որ ջատագով եք կրոնական այլ կառույցների խորացմանը։
Ստեփան Դանիելյան -Թողեք իմ մեղքը Աստված որոշի...