Ահաբեկչություն Սոմալիում (տեսանյութ)
Հզոր պայթյուն է տեղի ունեցել այսօր՝ ապրիլի 4-ին, Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի ազգային թատրոնում։ Նախնական տվյալներով զոհվել է 7 մարդ, բազմաթիվ մարդիկ էլ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, տեղեկացնում է BBC-ն։
Արդեն հաստատվել է, որ զոհերի թվում են Սոմալիի Օլիմպիական հանձնաժողովի նախագահ Ադեն Յաբարո Բիիշը և Սոմալիի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մուհամմեդ Նուրը։
Վիրավորների թվում Սոմալիի խորհրդարանի պատգամավորներ կան։
«Մենք պատասխանատվություն ենք կրում թատրոնի պայթյունի համար։ Մեր նպատակն է պատժել անհավատարիմ նախարարներին ու օրենսդիրներին,որոնք էլ այսօր զոհվեցին», հայտնել է Reuters գործակալությանը՝ իսլամիստական «Ալ- Շաբաբ» խմբավորման ներկայացուցիչ, ոմն՝ Շեյխ Աբդիասիս Աբու Մուսաբ։
Նշենք, որ Սոմալիի ազգային թատրոնը, որը քաղաքացիական պատերազմների պատճառով 20 տարի է չէր գործում՝ վերաբացվել էր մարտի 19-ին։