A
A
Ավտոբուսների համար ճանապարհը դեռ փակ է
Ապրիլի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը ՝ հղում անելով Վրաստանի ճանապարհային դեպարտամենտին։
Միաժամանակ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:
Որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: