Տրակտորը ընկել է ձորը
Ապրիլի 4-ին Նոյեմբերյանում «Տ-16» մակնիշի տրակտորը անտառի թեք զառիթափով անցնելիս սահել և գլորվել է ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Ժիգուլին» բախվել է ավտոբուսի
Ապրիլի 4-ին, ժամը 14.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ավան թաղամասում բախվել է ճամփեզրին կայանված «Բոգդան» մակնիշի ավտոբուսի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Տուժողին տեղափոխել է հիվանդանոց
Ապրիլի 4-ին, ժամը 13.00-ին, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա մի տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Ապրիլի 4-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «ՈՒԱԶ-3303-01» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով
Ապրիլի 4-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Սվաճյան փողոցից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վիգեն Գալստյանին, որը 2005 թ. դեկտեմբերի 5-ից Ուկրաինայի Դոնեցկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերվեց մաքսատան տարածքում
Ապրիլի 4-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սուրեն Օհանյանին, որը 2009 թ. դեկտեմբերի 2-ից ՌԴ Տուլայի մարզի իրավապահների կողմից գտնվում էր հետախուզման մեջ:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։