A
A
Դատապարտյալը ինքնասպան է եղել
Ապրիլ 5-ին, Ժամը 08:00-ի սահմաններում, «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ. 43-ամյա Միսակ Ստեփանյանը բնակելի գոտու լվացարանում կախվելով ինքնասպան է եղել:
Միսակ Ստեփանյանը 2011 թ. մայիսի 2-ին Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2 մասի 4 կետով:
Մ. Ստեփանյանին դատավճռով նշանակվել էր հարկադիր բուժում ալկոհոլամոլությունից, որը դադարեցվել էր 18.11.2011թ.:
Փաստի առթիվ նյութեր է նախապատրաստվում:
Կատարվում է հետաքննություն:
Այս մասին հայտնում Է Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը։