Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոստանում են սեւացնել իշխանությունների կյանքը (տեսանյութ)

Հասարակություն
b6f221317898cf6190f9e4ea830d509e

«Սերժ Սարգսյանն իր ծոծրակը կտեսնի, բայց զոհված զինվորների հարազատների քվեները չի տեսնի»,-կառավարության դիմաց այսօր բղավում էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը

Մեկ տարի առաջ սպանված զինծառայող Վալերի Մուրադյանի մորը կառավարության դիմաց այլեւս ոչ մի պաշտոնյա չի լսում։ Անցյալ տարվա հունվարին այս կնոջն անձամբ է լսել Սերժ Սարգսյանը եւ խոստացել բացահայտել նրա որդու սպանությունը, ոչինչ չի փոխվել

Մահացած զինծառայողների մայրերն ուզում են հասկանալ՝ ինչու՞ է իշխանությունը կոծկում իրենց որդիների սպանությունը, ինչու՞ է հորինում մահվան հանգամանքները։ Նարեկ Գալստյանը զորամասում խեղդվել է բենզինի գազերից՝ 2008-ին Հաղթանակի օրը։ Նրա մայրը մեղդրում է զորամասի հրամանատարին։

Սուսաննա Գալստյանը պահանջում է բացել փակված քրեական գործը, որում պատասխանատուներ չկան։

Իսկ Նաիրա Գալստյանի զինվոր որդին ապրում է, սակայն հակառակորդի գնդակից ողնաշարի շրջանում ստացած վնասվածքներից անշարժ պառկած է Մուրացանի հոսպիտալում, միայն Բեռլինում իրականացվող վիրահատությունը կփրկի նրան

Ամեն անգամ երբ տիկին Գալստյանը հեռուստաէկրաններից լսում է նախարարի խոսքը, ըստ որի յուրաքանչյուր զինվորի կյանքը թանկ է Հայրենիքի համար, լցվում է հույսով։ Նախարարին 20 օր առաջ ասել է՝ 70 հազար դոլար է պետք երեխային Բեռլինում վիրահատելու համար
«Ասում են՝ երկուշաբթի-երեքշաբթի, սարքել են Թումանյանի «Շունն ու կատուն»»,- նշում է կինը։։